Հմայիչ Ջենիֆեր Լոպեսը՝ «Կապույտի երանգները» սերիալի նկարահանումներին

15:28   17 օգոստոսի, 2016

Ջեյ Լոն ոչ միայն տաղանդավոր երգչուհի, այլեւ հրաշալի դերասանուհի է:

47-ամյա արտիստուհին պապարացիների ուշադրությունը գրավել է Նյու Յորքում «Կապույտի երանգները» սերիալի նկարահանումների ժամանակ։ Ֆիլմում նա ոստիկանի դեր է խաղում:

Ի դեպ, սերիալի նկարահանումներից անմիջապես հետո Ջենիֆերը կպատրաստվի նոր ֆիլմի: Լոպեսը HBO ալիքի նկարահանած սերիալում կմարմնավորի հայտնի թմրաբարոնուհի Գրիսելդային:

Նշենք, որ Ջեյ Լոն սեփական պրոդյուսերական ընկերությունն ունի՝ Nuyorican Productions company-ն, որը HBO-ի հետ կնկարահանի սերիալը:

Գրիսելդա Բլանկոն հայտնի կոլումբիացի թմրաբարոնուհի էր՝ 1970-1980 ական թվականներին Կոլումբիայից ԱՄՆ կոկաինի մաքսանենգության բիզնես հիմնած առաջին թմրավաճառներից մեկը եւ Ֆլորիդայի նահանգում ամենաազդեցիկ քրեական հեղինակությունը:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ GC Images-ի



© NEWS.am STYLE