Բրիթնի Սփիրսը ներկայացրել է նոր՝ «Do You Wanna Come Over» երգը

15:27   18 օգոստոսի, 2016

Բրիթնի Սփիրսը ներկայացրել է նոր՝ «Do You Wanna Come Over» երգը թողարկման պատրաստվող Glory ալբոմից: Ալբոմը լույս է տեսնելու օգոստոսի 26-ին:

Հիշեցնենք, որ Սփիրսը ելույթ է ունենալու MTV VMA-ի արարողությանը, որը տեղի կունենա օգոստոսի 28-ին Նյու Յորքում:

34-ամյա հանրահայտ երգչուհին ռեփեր G-Eazy-ի հետ կենդանի ձայնով երգելու է Make Me երգը, որը մտել է նրա նոր՝ իններորդ ստուդիական Glory ալբոմի մեջ:

Սփիրսը VMA-ի բեմ է վերադառնում իննամյա բացակայությունից հետո։



© NEWS.am STYLE