Բրիտանուհին ավելի քան 100 կտոր հագուստ եւ կոշիկ է դնում ձեռքի պայուսակի մեջ

16:48   18 օգոստոսի, 2016

Այս հոլովակը հատկապես կհետարքրքի ճամփորդությունների սիրահարներին։ Ճանապարհորդության պատրաստվելիս ամենադժվարը հավանաբար ճամպրուկը դասավորելն է, քանզի գրեթե միշտ դրանումչի տեղավորվում այն ամենը, ինչ հարկավոր է առաջիկա մի քանի օրերի կամ շաբաթների ընթացքում։

Սակայն Լոնդոնից դերասանուհի Ռեյչել Գրանթը ցուցադրել է, թե ինչպես կարելի է դասավորել ավելի քան 100 կտոր հագուստ՝ ներառյալ 5 զույգ կոշիկ, 10 զգեստ, 8 տոպ, 4 տաբատ, ձեռքի պայուսակի մեջ։ Եվ այս ամենը կկշռի ընդամենը 8կգ։

Ռեյչելը ոչ միայն ցուցադրել է, այլեւ բացատրել է՝ ինչպես է կատարվում այս «հրաշքը»։

Գաղտնիքը էլաստիկ ռետիններն են ու զիփ փականով տուփերը, որոնք ոչ միայն սեղմում են հագուստը, այլեւ ավելի դասավորված են պահում դրանք։

Հավանաբար նրան ուղեբեռ այլեւս պետք չէ։ 

Եթե որոշել եք ճամփորդել, ապա կարող եք օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռոումինգ ծառայություններից: Պատմեք մտերիմներին հետ ձեր արտասահմանյան արկածների մասին ու վստահելի օպերատորի միջոցով: 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE