Կրքոտ Իրինա Շեյքը՝ իտալական GQ-ի շապիկին եւ էջերին

11:18   19 օգոստոսի, 2016

Օրերս հայտնի դարձավ, որ Իրինա Շեյքը կհայտնվի ռուսական Vogue-ի սեպտեմբերյան համարի շապիկին եւ էջերին: Գեղեցկուհի մոդելին լուսանկարել է աշխարհում ամենահայտնի լուսանկարչական դուետը՝ Մերթ Ատլասն ու Մարկուս Պիգգոտտը:

Եվ ահա թարմ նորությունը: Գեղեցկուհի Իրինային կարելի է տեսնել նաեւ իտալական GQ-ում:

30-ամյա մոդելը զարդարել է նոր համարի շապիկը:

Այս անգամ նրան լուսանկարել է ոչ պակաս հայտնի Մարիո Տեստինոն:

Մոդելն Instagram-ի իր էջում արդեն մի քանի կադր է տեղադրել ֆոտոշարքից։



© NEWS.am STYLE