Ռաունդ 2-րդ...
Քիմ Քարդաշյանը 30կգ նիհարելուց հետո իր լողափնյա հանգիստն է վայելում Մեքսիկայում։
Երեկ առավոտյան երեխաների՝ Սեյնթի եւ Նորթի հետ Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող մեքսիկական Պունտա Միտա բնակավայրում զվարճանալուց բացի, հեռուստաաստղը Snapchat-ում որոշել էր պարծենալ իր նիհարած հետույքով՝ հրապարակելով կրքոտ հոլովակ։
Իսկ արդեն երեկոյան 2-րդ ռաունդն էր սպասվում նրա էջին հետեւող օգտատերերին։
Երեւում է, Քիմը չի կարողանում «աչքը կտրել» իր նիհարած կազմվածքից եւ հպարտությամբ ցուցադրում է այն։ Եվ եթե նախորդ անգամ Քիմը ներկայացել էր մարմնագույն բիկինով, ապա երեկ երեկոյան 35-ամյա գեղեցկուհին ներքնազգեստը հագին, մարմինը հատուկ յուղով պատելուց հետո, նոր սելֆիսեսիա է սկսել սենյակում։
Աղբյուրը՝ Daily mail