Սպիտակ, գայթակղիչ լողազգեստով Քիմ Քարդաշյանը՝ Մեքսիկայում

11:05   20 օգոստոսի, 2016

2015-ի դեկտեմբերին որդուն՝ փոքրիկ Սեյնթին, լույս աշխարհ բերելուց  հետո, Քիմ Քարդաշյանը «լծվեց» կազմվածքը վերականգնելու գործին։ Եվ ինչպես տեսնում ենք՝ մարզումների եւ Աթքինսի դիետայի շնորհիվ 30կգ նիհարելուց հետո Քիմին այլեւս կանգնեցնել չի լինում։

35-ամյա հեռուստաաստղը այս օրերին իր լողափնյա հանգիստն է վայելում Մեքսիկայում։ Քիմն արդեն երկու օր է կրքոտ սելֆիսեսիաներ է անում սենյակում՝ սկզբում պարծենալով իր հանրահայտ հետույքով, այնուհետեւ յուղով պատված «կրակոտ» մարմնով։

Իսկ ահա 3-րդ ռաունդում մեզ սպասում էր սպիտակ, գայթակղիչ լողազգեստով Քիմ Քարդաշյանը։

Առանց սելֆի անհնար է...

Խոսքերն ավելորդ են։ Ուղղակի պետք է գնահատել, թե ինչպես է հանրահայտ գեղեցկուհին հիանում սեփական մարմնով։

Մայրիկի հետ են նրա երկու երեխաները՝ 3-ամյա Նորթն ու 8 ամսական Սեյթնը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash News



© NEWS.am STYLE