Մետրոպոլիտենը ձեռք է բերել Դավիդի աշխատանքը

17:03   6 մարտի, 2013

Նյու-յորքյան Մետրոպոլիտեն թանգարանն աճուրդի ժամանակ 840 դոլարով ձեռք է բերել Ժակ Լուի Դավիդի «Սոկրատի մահի» էսքիզը՝ կատարված հեղինակի կողմից:

Ըստ The Art Newspaper-ի, տուշի եւ գորշ ջրաներկի օգնությամբ արված էսքիզը գնվել է Swann Galeries աճուրդի տանը: Նկարը համեմատելով Դավիդի կտավի բնօրինակի հետ, որը ստեղծվել է 1782 թվականին եւ նույնպես պահվում է Մետրոպոլիտենում, փորձագետները եզրակացրել են, որ էսքիզն արվել է մինչեւ կտավի ստեղծումը:  

Հիշեցնենք, որ սա Մետրոպոլիտենում պահվող Դավիդի առաջին էսքիզը չէ: 2006 թվականին թանգարանը գնեց «Լիկտորները Բրուտոսին են բերում որդիների մարմինները» նկարի էսքիզը, որն ավելի վաղ ձեռք էր բերվել փարիզյան աճուրդում, 510 հազար եվրոյով:



© NEWS.am STYLE