Թվերք պարող Քիմ Քարդաշյանը, ջութակահար Նորթը՝ դիմահարդար Հրուշ Աճեմյանի ծննդյան երեկույթին

10:08   21 օգոստոսի, 2016

Ամերիկահայ ոճաբան-դիմահարդար Հրուշ Աճեմյանը, որն առավել հայտնի է որպես Քիմ Քարդաշյանի եւ Քայլի Ջեների անձնական դիմահարդար, հուլիսի 19–ին դարձավ 29 տարեկան: Բայց քանի որ հայտնի հեռուստաաստղը զբաղվածության պատճառով չէր հասցրել շնորհավորել նրան, մեկ ամիս անց որոշել է շքեղ՝ մեքսիկական շնչով ճաշկերույթ կազմակերպել Հրուշի պատվին:

A video posted by Kim Kardashian Snapchats (@kimksnapchats) on

Երեկույթի ընթացքում հնչել է մեքսիկական երաժշտություն, որը շատ է դուր եկել փոքրիկ Նորթին:

A video posted by Kim Kardashian Snapchats (@kimksnapchats) on

Վերջինը գիշերազգեստով եւ հրեշտակի թեւերով սկսել է պարել՝ զվարաճացնելով ներկաներին:

A video posted by Kim Kardashian Snapchats (@kimksnapchats) on

Իսկ հետո փոքրիկ պարուհին որոշել է իր ուժերը փորձել որպես ջութակահարուհի:

A video posted by Kim Kardashian Snapchats (@kimksnapchats) on

Բայց էլ ինչ ծննդյան տոն առանց նվերների:

Քիմը հատուկ իր դիմահարդարի համար թվերք է ցուցադրել: Ի դեպ, 35-ամյա գեղեցկուհին նշել է, որ այս տեխնիկան հենց Հրուշն է իրեն սովորեցրել:

A video posted by Kim Kardashian West (@kimkardashian) on

Իսկ հայուհի դիմահարդարն էլ շնորհակալություն է հայտնել Քիմին անսպասելի, բայց հաճելի ճաշկերույթի համար:

A photo posted by Hrush Achemyan (@styledbyhrush) on



© NEWS.am STYLE