Սպիտակ, թափանցիկ շապիկով Քիմ Քարդաշյանը՝ մեքսիկական լողափին

11:14   21 օգոստոսի, 2016

Քիմ Քարդաշյանը շարունակում է մնալ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: 35-ամյա հեռուստաաստղը այս օրերին իր լողափնյա հանգիստն է վայելում Մեքսիկայում։ Քիմն արդեն երկու օր է կրքոտ սելֆիսեսիաներ է անում՝ սկզբում պարծենալով իր հանրահայտ հետույքով, այնուհետեւ յուղով պատված «կրակոտ» մարմնով։

Երեկ Քիմը երկրպագուներին ցնցեց իր սպիտակ, գայթակղիչ լողազգեստով: Հայուհին դստեր եւ որդու հետ զվարճանում էր լողավազանի մոտ:

Իսկ դրանից հետո Քիմը գնացել է մեքսիկական Պունտա Միտա լողափ եւ ժամանակ անցկացրել ընկերուհիների հետ:

Այս լուսանկարչին նախանձել կարելի է...

Հավանաբար աղջիկները dress code էին սահմանել՝ միայն սպիտակ:

Հիշեցնենք, որ 35-ամյա գեղեցկուհին շքեղ՝ մեքսիկական շնչով ճաշկերույթ էր կազմակերպել իր դիմահարդար Հրուշ Աճեմյանի ծննդյան առթիվ: Ավելին, Քիմը հատուկ Հրուշի համար թվերք էր ցուցադրել: 

A video posted by Kim Kardashian West (@kimkardashian) on

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE