Comedy Club-ի տղաները Հայաստանում են

22:40   21 օգոստոսի, 2016

Ինչպես արդեն հայտնի է Comedy club-ը գալիս է Երեւան, որտեղ օգոստոսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում առաջին անգամ ելույթ կունենա Comedy Club-ի թոփ-կազմը՝ Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուդինովը, Դեմիս Կարիբադիսը, Դմիտրի Սորոկինը, Անդրեյ Սկորոխոդը, USB խումբը և ռուսական հեռուստատեսության լավագույն երգիծական շոուի այլ մասնակիցներ: Սակայն մինչ այդ, սիրված շոումենները ուրախացնում էին մեզ տեսաուղերձներով, որոնք մենք չէինք անտեսում եւ ներկայացնում էինք ձեր ուշադրությանը:

Ժամեր առաջ տղաները եկել են Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք Գարիկ Մարտիրոսյանի Instagram–ի էջում հայտնված լուսանկարից:

A photo posted by ГарикМартиросян (@martirosian_official) on

«Մենք տեղում ենք»,- Դեմիս Կարիդիբիսի եւ Անդրեյ Սկորոխոդի հետ լուսանկարը մեկնաբանել է Գարիկը:

A photo posted by Гарик Харламов (@garikkharlamov) on

Իսկ Գարիկ Խառլամովը լուսանկարվել է Վրաստան-Հայաստան անցակետում, ինչպես նաեւ Դիլիջանում՝ «Միմինո» ֆիլմի հերոսներին նվիրված արձանի մոտ:

A photo posted by Гарик Харламов (@garikkharlamov) on



© NEWS.am STYLE