Ժաննա Բուտուլյանը՝ Comedy Club-ի տղաների հետ

10:22   22 օգոստոսի, 2016

Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում առաջին անգամ ելույթ կունենա Comedy Club-ի թոփ-կազմը՝ Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Դմիտրի Սորոկինը, Անդրեյ Սկորոխոդը, USB խումբը և ռուսական հեռուստատեսության լավագույն երգիծական շոուի այլ մասնակիցներ։

Фото опубликовано ГарикМартиросян (@martirosian_official)

Երեկ տղաները հասել են Հայաստան ու հասցրել են մի քանի լուսանկարներ հրապարակել Վրաստան-Հայաստան անցակետից։

Իսկ հետո հայտնի շոումենները որոշել են պտտվել քաղաքում եւ հիանալ գիշերային Երեւանի գեղեցկությամբ։ Կասկադում էլ հանդիպել են սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանին, որը առիթ բաց չի թողել եւ լուսանկարվել է Գարիկ Խառլամովի եւ Տիմուր Բատրուդինովի հետ։

Фото опубликовано Janna Butulyan (@jannabutulyan)



© NEWS.am STYLE