Լեոնարդո դի Կապրիոն եւ Նինա Ագդալը ավտովթարի են ենթարկվել

11:18   22 օգոստոսի, 2016

Շաբաթ երեկոն այնքան էլ բարի չի եղել Լեոնարդո դի Կապրիոյի եւ նրա ընկերուհու՝ մոդել Նինա Ագդալի համար։ Բրիտանական Daily Mail-ը, վկայակոչելով PageSix.com-ին, հայտնում է, որ զույգը ավտովթարի է ենթարկվել Հեմփթոնսում (Նյու Յորք)։ Բարեբախտաբար 41-ամյա դերասանն ու 24-ամյա մոդելը չեն տուժել։

Ըստ ականատեսների՝ Լեոն եղել է ընկերոջ Mini Cooper-ով։ Պատահարից հետո օսկարակիր դերասանն անմիջապես դուրս է եկել մեքենայից՝ համոզվելու, որ ոչ ոք չի տուժել եւ բոլորի հետ ամեն ինչ կարգին է։

Նշենք, որ վթարից ժամեր առաջ դանիացի գեղեցկուհին սոցցաներում հրապարակել էր նոր լուսանկար, որում ցուցադրում էր ոտքերը։ Բայց երկրպագուներն ուշադրություն էին դարձրել նրա սպորտային կոշիկներին, որոնք մեծ են եղել Նինայի հագին։ Օգտատերերը սկսել են կասկածել, որ դրանք Լեոյինն են։

 

 



© NEWS.am STYLE