Չի կարելի վատ բառեր ասել. Ռոբ Քարդաշյանը դաստիարակում է Բլեք Չայնայի որդուն

12:01   22 օգոստոսի, 2016

Ռոբ Քարդաշյան-Բլեք Չայնա սիրավեպը անհասկանալի ընթացք ունի։ Նրանք անսպասելի սկսեցին իրար հատ ընկերություն անել, հետո Չայնան շատ արագ հղիացավ։ Այնուհետեւ Ռոբն nstagram-ից ջնջեց իր եւ Չայնայի բոլոր լուսանկարները՝ կարծես ակնարկելով, որ բաժանվել են։ Իսկ հիմա Չայնայի Instagram-ում հայտնվել է նոր հոլովակ, որում երեւում է, թե ինչպես է Ռոբը դաստիարակում Չայնայի եւ ռեփեր Tyga-ի որդուն՝ Քինգ Կահիրոյին։

Հոլովակում 3-ամյա երեխան օգտագործում է անգլերեն «shit» բառը։ Սա լսելով՝ Ռոբը միանգամից նկատողություն է անում երեխային.

Видео опубликовано Blac Chyna (@blacchyna)

«Չի կարելի այդպես ասել։ Դա վատ բառ է։ մայրիկը կբարկանա քեզ վրա»,- 29-ամյա Ռոբը դաստիարակում է փոքրիկին։

Փաստորեն, Ռոբը հիանալի հայրիկ կլինի իր երեխաների համար։



© NEWS.am STYLE