Էլեգանտ զգեստով Ջենիֆեր Լոպեսը՝ բարեգործական երեկույթի Նյու Յորքում

17:29   22 օգոստոսի, 2016

Անհավատալի է, որ այս կինը 47 տարեկան է։

Մշտապես կանացի, սեքսուալ Ջեյ Լոն կրկին շլացրել է իր տեսքով Apollo in the Hamptons բարեգործական երեկույթին Նյու Յորքում։ Հյուրերի թվում են եղել Սիարան, Աշերը, Քրիս Ռոքը, Ֆարել Ուիլյամսը, Բոն Ջովին, բայց բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվել է 47-ամյա Ջենիֆեր Լոպեսը։

Ինչպես միշտ, աշխատասեր Ջեյ Լոն հմայել է ներկաներին՝ ստվերում թողնելով գործընկերներին։

Ջեյ Լոն՝ գործարար Ռոնալդ Փարելմանի հետ

Նշենք, որ երեկոյի ընթացքում գոյացել է 5 միլիոն դոլար, որը տրամադրվելու է Հարլեմ թատրոնին։

 

 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE