Թեմատիկ պանդա-հյուրանոց Չինաստանում (ֆոտո)

17:26   6 մարտի, 2013

Չինական Սիչուան նահանգի Էմեյշան լեռնազանգվածում բացվելու է պանդաներին նվիրված աշխարհի միակ հյուրանոցը:

Ըստ The Telegraph-ի, հյուրանոցի յուրաքանչյուր սենյակը տարբերվում է մյուսներից: Այսպես, սենյակներից մեկը ձեւավորված է անիմացիոն ոճով, մյուսը զարդարված է պանդաների մասին ֆիլմերի տեսարաններով, երրորդի պատերին ձեռագործ բամբուկե արջուկներն են: Նույնիսկ անձնակազմի հագուստների համար ընտրվել են պանդաների երանգները: Հյուրանոցի վայրի ընտրությունը՝ Սիչուան նահանգը, նույնպես պատահական չէ. այս շրջանում են բնակվում աշխարհի պանդաների շուրջ 30 տոկոսը:

Հյուրանոցի բացումը նախանշված է այս տարվա մայիսին:



© NEWS.am STYLE