Comedy Club-ից Դեմիս Կարիբիդիսը եւ Անդրեյ Սկորոխոդը՝ Կասկադում

18:11   22 օգոստոսի, 2016

Comedy Club-ի տղաները շարունակում են բացահայտել Հայաստանի ու նրա մայրաքաղաք Երեւանի գողտրիկ անկյունները։

Երեկ տղաները հասել են Հայաստան ու հասցրել են մի քանի լուսանկարներ հրապարակել Վրաստան-Հայաստան անցակետից, ինչպես նաեւ կանգ են առել Դիլիջանում ու Սեւանում։

Իսկ ահա այսօր տղաներից Դեմիս Կարիբիդիսը եւ Անդրեյ Սկորոխոդը դուրս են եկել պտտվելու Կասկադում։

Բելառուսից Սկորոխոդը նախ լուսանկարել է Արարատը, իսկ հետո սելֆի արել Կասկադի ֆոնին։

Իսկ հույն Կարիբիդիսը կարճ հոլովակ է հրապարակել instagram-ում՝ նվիրելով այն նրանց, ովքեր հեռու են Երեւանից, բայց շատ կարոտում են այն։

Видео опубликовано Demis Karibidis (@demiskaribidis)

«Այն հայերը, որոնք հեռու են նրանից, միշտ կարոտում են նրան։ Այս հոլովակը ձեզ համար է։ Երեւան 2016»,- գրել է Դեմիսը։

 

 



© NEWS.am STYLE