Հայտարարվել են աշխարհի ամենածույլ ազգերը

17:48   6 մարտի, 2013

Բրիտանացի գիտնականները կազմել են աշխարհի ամենածույլ ազգերի վարկանիշը:

Ըստ Goddays.ru-ի, ամենածույլլ մարդիկ ապրում են Մալթա կղզում: Երկրորդ տեղում աֆրիկյան Սվազիլենդ պետության բնակիչներն են: Առաջնորդների եռյակը եզրափակում է Սաուդյան Արաբիան:

Անցյալ տարի ուսումնասիրություն էր անցկացվում այն մասին, թե տարբեր պետությունների բնակիչներ որքա՞ն ժամանակ են ծախսում աշխատանքի համար: Պարզվեց, որ այդ առումով ամենից ծույլը ֆրանսիացիներն են, ովքեր տարվա ընթացքում աշխատում են 1558 ժամ եւ հանգստանում են 30 օրից ոչ պակաս: Իսկ ամենից աշխատասերը մեքսիկացիներն են. տարեկան աշխատում են 2375 ժամ եւ հանգստանում 6 օրից ոչ ավելի: 



© NEWS.am STYLE