Չեմ համբերում, թե երբ եմ գրկելու փոքրիկիս. Արեւիկ Ալավերդյանը`մայրանալու մասին

13:35   23 օգոստոսի, 2016

Երգչուհի Արեւիկ Ալավերդյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ երգչուհին կլորիկ փորիկով է: Արեւիկը լուսանկարը վերանգրել է հետեւյալ կերպ` «Հրաշքին սպասելիս…»: Բնականաբար, երգչուհին իր լուսանկարով ընկերներին տեղեկացրել է իր կյանքի ամենաբարի լուրի մասին:

NEWS.am STYLE-ը կապ հաստատեց այժմ Փարիզում գտնվող երգչուհու հետ. ապագա մայրիկը մեզ հետ կիսվեց իր հույզերով եւ ուրախությամբ.

«6 ամիս առաջ իմացանք, որ փոքրիկի ենք սպասում: Թե ես, թե ամուսինս անչափ երջանիկ եւ հուզված էինք: Արդեն գիտենք երեխայի սեռը` որդի ենք ունենալու»,-ասում է Արեւիկը` նշելով, որ դեռեւս չեն կողմնորոշվել, թե ինչ պետք է անվանեն փոքրիկին:

«Այս հրաշք լուրն առաջինը իմացան մեր ընտանիքի անդամները, հետո արդեն կիսվեցինք մեր մտերիմների հետ: Չէի ցանկանում ավելի շուտ բարձրաձայնել, չնայած սա այնպիսի երջանկություն է, որ ցանկանում ես ամբողջ աշխարհն իմանա»:

Երգչուհին այս շրջանում տարբեր զգացողություններ ունի.

«Ինքնազգացողությունս բազմազան է, բայց տանելի: Ճանապարհը երկար եւ դժվար է թվում, բայց փորձում եմ ինձ թեթեւ զգալ: Չեմ համբերում, թե երբ եմ գրկելու փոքրիկիս»:

Հարցին` ինչպիսի՞ն է պատկերացնում իր կյանքը փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո, Արեւիկը պատասխանեց.

«Գուցե, փոքր-ինչ դժվար լինեն խնամքի հետ կապված հարցերը, քանի որ օտար երկրում եմ եւ միայնակ, բայց ամեն ինչ կհաղթահարեմ: Կյանքս նոր իմաստ է ձեռք բերում»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE