Վաշինգտոնում ծաղկած սակուրայի փառատոն կանցկացվի

21:16   6 մարտի, 2013

Մարտի 20-ից ապրիլի 14-ը ամերիկյան Վաշինգտոն քաղաքում ծաղկած սակուրայի փառատոն կանցկացվի:

The Washington Post-ի տեղեկացմամբ, սա ճապոնական մշակույթի ամենախոշոր տոնն է Միացյալ Նահանգներում: Այդ օրերին բազմաթիվ ամենատարբեր միջոցառումներ են անցկացվում՝ սուշիի պատրաստման մրցույթներից մինչեւ ճապոնական ֆիլմերի ցուցադրություն: Այս տարի Վաշինգտոնն ակնկալում է շուրջ մեկ միլիոն զբոսաշրջիկների այց ամբողջ աշխարհից: Հիմնական ժամանցներից են Պոտոմակ գետի վրա նավակով պտույտը, այցելությունը թեյարան տնակ, բալից պատրաստված տարատեսակ ուտեստների համտեսումը:

Փառատոնը եզրափակվելու է շքերթով եւ գունագեղ հրավառությամբ:



© NEWS.am STYLE