Համացանցում հայտնվել է Սարիկ Անդրեասյանի «Պաշտպանները» սուպեր ֆիլմի նոր թրեյլերը՝ Սեբաստյան Սիսակ-Գրիգորյանի մասնակցությամբ

15:33   24 օգոստոսի, 2016

Համացանցում հայտնվել է Սարիկ Անդրեասյանի «Պաշտպանները» սուպեր ֆիլմի նոր թրեյլերը: Ամերիկյան «Վրիժառուները» ֆիլմի ռիմեյքը էկրաններին կհայտնվի 2017-ի փետրվարին։

Ըստ սյուժեի՝ սառը պատերազմի ժամանակներում «Պատրիոտ» գաղտնի կազմակերպությունը ստեղծել է սուպերհերոսների մի ջոկատ, որի անդամները՝ Գազան մարդը, Հող մարդը, Քամի մարդը ու Ջուր մարդը, խորհրդային տարբեր հանրապետություններից էին: Երկար տարիներ հերոսները ստիպված էին թաքցնել իրենց էությունը, սակայն հենց հայտնվում է սպառնալիք՝ նրանք նորից ոտքի են կանգնում՝ իրենց երկիրը պաշտպանելու:

Նոր ֆիլմի գլխավոր դերակատարներն են Անտոն Պամպուշնին (Արսուս՝ Գազան մարդ) , Սանժար Մադիեւը ( Խան, Ջուր մարդ) , Սեբաստյան Սիսակ-Գրիգորյանը (Լեր, Հող մարդ) Ալինա Լանինան (Քսենիա , Ջուր մարդ), Ստանիսլավ Շիրինը (Ավգուստ Կուրատով) , Վալերիա Շկիանդոն (Ելենա Լատինա, «Պատրիոտի» ղեկավար)։



© NEWS.am STYLE