Մրցակցություն ընտանիքում. Ջեներ քույրերը մարզակոշիկների նոր շարք են թողարկելու

16:40   24 օգոստոսի, 2016

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրերը հերթական հարվածն են ցանկանում հասցնել նրա ռեփեր ամուսնուն՝ Քանյե Ուեսթին։

Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ չնայած Քանյե Ուեսթի բոլոր առարկություններին՝ Քայլի Ջենները ստորագրել է Puma–ի հետ պայմանագիրն ու նկարահանվել հանրահայտ ապրանքանիշի ֆոտոշարքում. Քանյեն դեմ էր այս պայմանագրին, քանզի կարծում էր՝ Քայլին 100 տոկոսով Yeezy–ի թիմից է եւ չի համագործակցի այլ ապրանքանիշերի հետ։

Բայց Քանյեին սպասվում է մեկ այլ հարված։ Քայլին եւ Քենդալը որոշել են թողարկել մարզակոշիկների նոր հավաքածու, որի առաջին նմուշների լուսանկարն արդեն հայտվել է կրտսեր Ջեների Snapchat-ում։

Լուսանկարից երեւում է, որ աղջիկների նոր արտադրանքն ասես Քանյե Ուեսթի Yeezy boost 350 մարզակոշիկի փոքր-ինչ փոփոխված տարբերակն է։

Դժվար է ասել՝ քույրերը ոգեշնչվե՞լ են Քանյե Ուեսթի Yeezy մարզակոշիկներից, թե՞ նրանց գրավել է դրանց մեծ պահանջարկն ու վաճառքի ցուցանիշները ամբողջ աշխարհում։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE