15:11 25 օգոստոսի, 2016Հաղորդավար Ավետ Բարսեղյանն ու նրա կինը` Անի Քաթաբյանն առաջին անգամ ծնողներ են դարձել: Զույգն այսօր դուստր է ունեցել: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց Հանրային հեռուստաընկերության հասարակության հետ կապերի բաժնի պետ Արուսյակ Զախարյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ երջանիկ ծնողներն իրնց առաջնեկին Լուսե են անվանել:
NEWS.am STYLE-ը շնորհավորում է հաղորդավարին հայր դառնալու առթիվ` փոքրիկ Լուսեին մաղթելով անհոգ ու խաղաղ մանկություն:
Սյունե Առաքելյան