Դուեյն Ջոնսոնը՝ աշխարհում ամենաբարձր վճարվող դերասան

14:23   26 օգոստոսի, 2016

Դուեյն Ջոնսոնը (ի դեպ նրա սիրեցյալը հայուհի է՝ Լորեն Հեշիյանը) դարձել է Հոլիվուդի ամենաշատ վճարվող դերասանը, ըստ Forbes –ի վարկանիշի:

«Ֆորսաժ» ֆիլմերի աստղը վարկանիշում առաջ է անցել Ջոնի Դեփից Բրեդ Փիթից, Բեն Աֆլեքից ու իր «ախոյան» Վին Դիզելից:

Վարկանիշում ընդգրկվել են նաեւ բոլիվուդյան դերասաններ Շախ Ռուկխ Կխանը եւ Ակշայ Կումարին, որոնք մեկ տարում իրենց հոլիվուդյան գործընկերներից քիչ չեն վաստակել:

Առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի՝

Դուեյն Ջոնսոն, 64.5 միլիոն

Ջեքի Չան, 62 միլիոն դոլար

Մեթ Դեյմոն-55 միլիոն դոլար

Թոմ Քրուզ՝ 53 մլն

Ջոնի Դեպ՝ 48 մլն

Բեն Աֆլեք՝ 43 մլն

Վին Դիզել ՝ 35 մլն

Ռոբերտ Դաունի կրտսեր ու Շախ Ռուկխ Կպան՝ 33 –ական միլիոն դոլար

Բրեդ Փիթ ու Ակշայ Կումար՝ 31.5 մլն դոլար



© NEWS.am STYLE