Դիմավորեք Անջելա Քարդաշյանին. կերպարանափոխված Բլեք Չայնան նմանվել է Քիմին

16:03   26 օգոստոսի, 2016

Քիմ Քարդաշյանը ոճի կուռք է ոչ միայն իր երկրպագուների, այլեւ եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի ընտրյալ Բլեք Չայնայի համար։

28-ամյա Չայնան, որի իսկական անունը Անջելա Ռենե Ուայթ է, իր հեռուստատեսային կարիերայի մեկնարկը որոշել է տալ Քիմ Քարդաշյանի ոճով։

Չայնան ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ նմանվելով 35-ամյա հայուհուն։ Թե վարսահարդարումը, թե դիմահարարումը եւ նույնիսկ հոնքերի ձեւավորումը  հիշեցնում է Քիմին։

Նշենք, որ Չայնայի եւ Ռոբի առանձին հեռուստաշոուն կցուցադրվի սեպտեմբերի 11-ից։ Այն կպատմի զույգի սիրո եւ հարսանեկան արարողության մասին, իսկ վերջին մի քանի սերիաներում ներկայացված կլինի նրանց առաջնեկի ծնունդը, որը նախատեսված է աշնանը։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE