Դիետա «Երեքնոց»

19:11   14 սեպտեմբերի, 2016

Այս սննդակարգն այսպես է կոչվում բոլորովին էլ ոչ նրա համար, որ երեք օրվա համար է նախատեսված: Իրականում այն ամբողջ 5 եռօրյա փուլ է նախատեսում: Եվ սննդակարգի բոլոր 15 օրերին ձեր ճաշացանկը շատ աղքատիկ կլինի: Անհրաժեշտ է աներեւակայելի ուժ ունենալ   15 օր շատ ցածր կալորիական մոնոսննդակարգի հետեւելու համար: Որպեսզի ավելի հեշտ լինի, ամեն օր հնարավորինս շատ հանքային ջուր խմեք  (առնվազն 1,5-2 լ): Սննդակարգը խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր առողջության հետ կապված խնդիրներ ունեն: 

1,2,3 օրեր

Խաշած ձուկ առանց աղի. օրը մինչեւ 700 գ:

4,5,6 օրեր

Օրական 400 գ կաթնաշոռ կամ 300 գ թթվասեր կամ 250 գ պանիր:

7,8,9 օրեր

Օրական 250 գ ցանկացած չիր:

10,11,12 օրեր

Օրական 1 լ կաթ:

13,14,15 օրեր

Օրական 3 բանան:

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE