Մադոննայի կրծկալը՝ լոնդոնյան ցուցահանդեսում

13:21   7 մարտի, 2013

Մադոննայի կոնաձեւ կրծկալը, որը երգչուհին կրել է 1990-ականների սկզբների համերգների ժամանակ, կդառնա ֆրանսիացի մոդելյոր Ժան-Պոլ Գոտիեի լոնդոնյան ցուցահանդեսի գլխավոր ցուցանմուշը:

Ըստ BBC News-ի, «Մայթեզրից պոդիում» խորագրով ցուցահանդեսին, որը բացվելու է 2013 թվականի ապրիլին, լոնդոնյան արվեստի կենտրոն Բարբիկանում, ներկայացվելու են Գոտիեի ավելի քան 140 վառ աշխատանքները: Ամենավաղ շրջանի աշխատանքը թվագրվում է անցյալ դարի 70-ականների կեսերով: Գլխավոր ցուցանմուշը կդառնա կրծկալը, որը Մադոննա հագնում էր «Like a Prayer» ալբոմին օժանդակության համերգներում:

Գոտիեի այս ցուցադրությունն առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին, Մոնրեալում (Կանադա), որտեղ էլ հիմա գտնվում են բոլոր ցուցանմուշները:



© NEWS.am STYLE