Աշուն-ձմեռ 2013-14 հավաքածու Valentino-ից (ֆոտո)

14:12   7 մարտի, 2013

Valentino նորաձեւության տունը Փարիզյան նորաձեւության շաբաթին ներկայացրել է աշուն-ձմեռ 2013-14 նոր հավաքածուն:

Ըստ Fashiontime.ru-ի, հավաքածուի ստեղծման համար դիզայներներ Մարիա Գրացիա Չաուրիին եւ Պյերպաոլո Պիչոլիին ներշնչել են ֆլամանդական նկարները: Նրանց հաջողվել է միավորել բրենդի ֆիրմային վայելչությունն եւ ժամանակակից ոգին: Միամիտ եւ նուրբ հավաքածուն ներկայացրել է կարճ սեւ շրջազգեստներ՝ ժանեկավոր օձիքներով եւ թեւնոցներով, փաթաթող անձրեւանոցներ եւ վերարկուներ կնգուղով, ինչպես հոգեւորականների հագուստներում: Իսկ մի մոդելը կատարված էր սեւ բծերով պատված ճերմակ մորթիով, որը հիշեցնում էր սպիտակ կզաքիսից թագավորական թիկնոց:   

Ներկայացվել են նաեւ գոտիով, ասեղնագործ եւ նկարահյուս գործվածքով շրջազգեստներ:



© NEWS.am STYLE