Ժիզել Բունդհենը ամենաբարձր վճարվող մոդելն է ըստ Forbes–ի

14:16   31 օգոստոսի, 2016

Բրազիլացի մոդել Ժիզել Բունդհենը՝ տարեկան 30.5 մլն դոլար եկամուտով, արդեն երկրորդ տարին անընդմեջ Forbes–ի «ամենաբարձր վճարվող մոդելների» վարկանիշի առաջատարն է:

Ճիշտ է, անցած տարի Victoria's Secret –ի նախկին հրեշտակի եկամուտը 13 մլն դոլարով շատ էր:

36-ամյա մոդելը գումար է վաստակում Chanel, Carolina Herrera եւ Pantene–ի հետ գովազդային պայմանագրերի ու Arezzo կոշիկի եւ Բրազիլիայում SkyTV հեռուստաալիքի գովազդարշավների շնորհիվ:

Բունդհենը բացի դրանից թողարկում է Gisele Bundchen Intimates ներքնազգեստի ու կոսմետիկայի սեփական հավաքածուներ:

Ժիզելին ցուցակում հաջորդում է մեկ ուրիշ բրազիլուհի՝ Ադրիանա Լիման, որը 10.5միլիոն դոլար է վաստակել:

Երրորդ ու չորրորդ տեղերում Քենդալ Ջեններն ու Քարլի Քլոսն են՝ 10-ական միլիոն եկամուտով:

Այս տարի Քենդալից ու Քարլիից մեկ միլոն քիչ են վաստակել Forbes–ի վարկանիշի նորեկները՝ Ջիջի Հադիդն ու Ռոզի Հանթինգթոն Ուայթլին: Բացի դրանից, Forbes-ը նշում է, որ Instagram -ում Ջենների բաժանորդների թիվը կազմել է 64.4 մարդ, ինչը շատ ավելին է, քան մյուս համաշխարհային սուպերմոդելներինը:

Forbes-ի այս տարվա վարկանիշում են նաև Կարա Դելեվինը, Քենդիս Սվեյնփոլը, Լյու Վենը, Միրանդա Քերրը, Քեյթ Մոսսը, Ալեսսանդրա Ամբրոսիոն, Դաութցեն Քրեզը, Ջոան Սմոլսը, Լիլի Օլդրիջը, Ժասմին Թուքսը, Թեյլոր Հիլլնու Բարբարա Պալվինը:

 



© NEWS.am STYLE