Դաջվածք. նորաձև դառնալու միտում

19:39   1 սեպտեմբերի, 2016

                                            Իմ մարմինն իմ օրագիրն է, իմ դաջվածնքները՝  իմ պատմությունը:                               Ջոնի Դեպ

Հոլիվուդյան աստղերից շատերն իրենց կյանքի կարևոր իրադարձությունները թվերը, անունները, խորհրդանիշները պատկերում են սեփական մարմնին և ստեղծում  «թանաքային հանրագիտարաններ»: Դերասան Ջոնի Դեպը  ունի 30 դաջվածք, որոնք ներկայացնում են իր կյանքում եղած փոփոխությունները:

Ջոնի Դեպ

Դաջվածքներ ունեն Անջելինա Ջոլին, Կարա Դելևինը, Լիլ Վեյնը, Մայլի Սայրուսը, Մեգան Ֆոքսը, Ռիհաննան, Ռիտա Օրան, Ջեններ քույրերը, Բրեդ Փիթը, Վիկտորիա Բեքհեմը, Մարկ Ջեկոբսը, շարքը կարելի է անվերջ շարունակել: Կան նաև դաջվածքից հրաժարվողներ: Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հրաժարվում է դաջվածքներից և նշում, որ «Բենթլիի» վրա  թղթե գովազդ չեն փակցնում:

 

Ռիհաննա

 

Անջելինա Ջոլի

Դաջվածքը խորհրդանիշերց  վեր է ածվել նորաձև  թրենդի

Դաջվածքը մարդկային պատմության վաղ շրջանում ունեցել է ցեղային-կրոնական նշանակություն: Հիմնականում պարզ պատկերների՝ գծերի, կետերի, աստղերի միջոցով մարդիկ արտահայտել են իրենց ցեղին բնորոշ արժեքային համակարգը, ներկայացրել իրենց խորհրդանիշները:

Այսօր իր գաղափարական իմաստը զիջելով ՝ դաջվածքը դարձել է նորաձև երևալու նոր միտում և շատերի մոտ կիրառվում  է որպես զարդարանք. կրեատիվ գաղափարները թաթախվում են թանաքի մեջ և պատկերվում մարմնին: 

Կարա Դելևին

Նորաձևության աշխարհում դաջվածքները հանդես են գալիս նոր մոտեցումներով. «վարդ ու գանգի» փոխարեն կարելի է առանձնացնել տարբեր չափերի, գույների  դաջվածքներ, երևակայական պատկերներ:

Մարկ Ջեկոբս

Այսօր նորաձև են մինի դաջվածքները, որոնք  գեղեցիկ ու էմոցիոնալ են, միանգամից աչք չեն ծակում և կարողանում են թաքցնել մաշկի անհարթությունները, սպիները: Հիմնականում ծաղիկների, կենդանիների թռչունների տեսք ունեն կամ բառեր ու նախադասություններ են:

Այսպիսի դաջվածքներն ավելի գեղեցիկ են նայվում ձեռքերի, ոտքերի, մատների, պարանոցի, մեջքի վրա:

Կարելի է առանձնացնել գծային և շղթայաձև դաջվածքները, որոնք հիշեցնում են աքսեսուարներ:

 

Վիկտորիա Բեքհեմ

Նորաձև լինելու հետ մեկտեղ չպետք է մոռանալ նաև դաջվածքների գաղափարական կողմի մասին: Կարևոր է ոչ միայն գաղափարը, այլև այն արտահայտելու միջոցը:

Կուբիստական և սուրեալիստական դաջվածքներ

21-րդ դարում դաջվածքների համար նորաձև միտում է կուբիզմի դրսևորումը: Եթե նկարչության մեջ կուբիզմը հայտնի դարձավ Պաբլո Պիկասոյի շնորհիվ, ապա դաջվածքի աշխարհում ՝ Սաշա Յունիսեքսի:

Կուբիստական նկարներում առարկաները տարրալուծված են, բաժանված մասերի և վերադասավորված: Նույնը արվում է նաև դաջվածքներում:

Մեկ այլ ուղղվածություն դաջվածքի աշխորհում սուրիալիզմն է, երբ սև ու սպիտակին միանում է աբստրակտը և երևակայությունը:

Ժամանակի ընթացքում փոխվում են դաջվածքների պատկերներն ու մոտեցումները,  անջնջելի դաջվածքներին փոխարինելու են գալիս ժամանակավոր դաջվածքները

Մետաղյա բոդի արտի դարաշրջան՝ ֆլեշ դաջվածքներ

Ոսկեգույն և արծաթագույն դաջվածքները վերջին ամիսներին ակտուալ են դաձել, քանի որ նման են վիրտուալ զարդերի, կոչվում են ֆլեշ դաջվածքներ: Ի հայտ են եկել վերջին տարիներին՝ իրենց նախատիպ ունենալով ծամոնների և կոնֆետների մեջ եղած կպչուն պիտակները: Այս դաջվածքների շնորհիվ վերջնականապես փոխվել է այն կարծրատիպը, որ դաջվածքը մշտական է:

Ալեսսանդրա Ամբրոսիո

Chanel-ի մոդելները գարուն-ամառ 2010-ի ժամանակ հանդես եկան ժամանակավոր սև դաջվածքներով, իսկ 2012-ին Dior-ը ներկայացրեց 24 կարատանոց մանրացված ոսկուց պատրաստված մետաղյա դաջվածքների հավաքածուն:

Ֆլեշ դաջվածքները մասսայական տարածում ստացան Միրանդա Բարենտի շնորհիվ, որից հետո փոփ-թագուհիներ Բիյոնսեն, Ռիհաննան ստեղծեցին ֆլեշ դաջվածքների սեփական հավաքածուն:

 

Բիոնսե Նոուլզ

Ֆլեշ դաջվածքները միանգամից սիրվեցին հասարակաության կողմից և ստացան լայն կիրառություն, քանի որ առաջին հերթին անվտանգ են,  անցավ, միաժամանակ ջրակայուն և մի քանի շաբաթ շարունակ կարող են պահպանվել: Իսկ մաշկից հեռացնելու համար միայն մերսայուղ է պետք:

Ժամանակավոր դաջվածքի մյուս տեսակները

Հինա. բոդի արտի միջոց է, պահպանվում է 10 օրից մինչև 3 շաբաթ: Օգտագործվող հինան նույնը չէ , ինչ օգտագործում են մազերի համար: Պատկերները ստանում են շագանակագույն գունավորում, տարածված է հատկապես Արևելյան Ասիայում:

Դաջվածք հուլունքների և Swarovski բյուրեղների միջոցով, կպչում են հատուկ սոսնձով:

Դաջվածք աեորոգրաֆիայի միջոցով, որը նման է իրական դաջվածքին,  պահպանվում է 2-7 օր:

 

 

                                                                                                           Ամալյա Մարգարյան



© NEWS.am STYLE