11:34 1 սեպտեմբերի, 2016Ոմանց համար սեպտեմբերի մեկը օր է, երբ իրենց առաջ բացվում է դպրոցի նման սարսափելի հաստատության դռները, որտեղ նրանց սպասում են գնահատականներ, ուսուցիչների բղավոցներ, դասեր ու ֆուտբոլ՝ ֆիզկուլտուրայի ժամին, իսկ մեկի համար էլ օր է, երբ իրեն Bentley են նվիրում:

Ընդ որում 230 հազար դոլարանոց

Ահա այս փխրուն աղջիկը
Քայլի Ջենները իր բոյֆրենդ ռեփեր Tyga–ին նվիրել է 230 հազար դոլարանոց Bentley, ինչի մասին տեղեկացրել է Snapchat-ի իր բաժանորդներին:

Երեկ համացանցում հայտնվել էին լուրեր այն մասին որ ռեփերի կարմիր Ferrari-ն վերցրել է հարկային ծառայությունը՝ վարձակալության պարտքի դիմաց: Հայտնի է, որ ռեփերը իր տան նախկին տերերից մեկին 480 հազար դոլար է պարտք:

Երաժիշտը կարծես թե հարթել էր այդ գործը, բայց համացանցում հայտնվել էին նման լուրեր, իսկ ավելի ուշ պարզվեց, որ իրականում ռեփերի մեքենան երեկ հենց Քայլին են նրանից թաքցրել ու փոխարենը նրան նման անակնկալ մատուցել:

«Իմ սիրելիի համար»- ստորագրել էր լուսանկարը Քայլին
Աղբյուր՝ TMZ