12:46 1 սեպտեմբերի, 2016Քիմ Քարդաշյանը երեկ իր տեսքով բոլորին ապշեցրել է Նյու Յորքում, իսկ այսօր հայուհու հմայքի զոհն է դարձել կանադական Տորոնտոն, ուր Քիմը ժամանել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ:

Քիմը՝ Նյու Յորքում
Ռեփերը հիմա հյուրախաղերի է մեկնել Saint Pablo tour շրջագայության շրջանակում՝ իր նոր The Life of Pablo ալբոմին աջակցելու համար։

Կանադա ժամանելուց հետո Քիմը առաջինը ամուսնու հետ շոփինգի է գնացել:

Քիմին ընկերակցում էր նաեւ Քարդաշյան ընտանիքի ընկեր Ջոնաթան Չեբանը:

Քանյեն ամբողջովին սպիտակ հագուստով էր. ինչպես միշտ՝ օվերսայզ մարզաշապիկով:

Քիմը իր փարթամ կրծքից բացի, գրավում էր նաեւ կարմիր ակնոցով:

Ֆանատները «հարձակվել էին» հայուհու վրա, որպեսզի նրա հետ սելֆի անեն ու ինքնագրեր վերցնեն:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ The ImageDirect.com