«Չեբարկուլյան երկնաքար» օծանելիք՝ մետաղական բույրով

15:53   7 մարտի, 2013

Ռուսական Չեբարկուլ քաղաքի իշխանությունները որոշել են թողարկել երկնաքարի բույրով օծանելիք, որը պայթել էր փետրվարի 15-ին, Չելյաբինսկի մարզում:

Քաղաքի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, օծանելիքը նախատեսվում է վաճառել կոշտ փաթեթավորմամբ, պատմական տեղեկություններով եւ Չեբարկուլ լճի լուսանկարներով, որի կողքին էլ հայտնաբերվել են երկնաքարի բեկորները:

Իշխանություններին այս միտքն առաջարկել է տեղական գործարարներից մեկը, ով կարծում է, թե այսպիսով կարելի է արդյունավետ օգտագործել երկնաքարի անկումից հետո առաջացած փառքը: «Բույրը մետաղի եւ քարի երանգներ կունենա, սակայն օրգանիզմը չի վանի այն»,- բացատրում է կայքը:



© NEWS.am STYLE