Քիմ Քարդաշյանը պատմել է իր հիվանդության մասին

16:26   1 սեպտեմբերի, 2016

Դեռ օգոստոսին Քիմ Քարդաշյանը իր կայքում պատմել էր իր հիվանդության՝ փսորիազի մասին: Ըստ երևույթին այս թեման շատ է հուզում հայուհուն, քանի որ 35-ամյա հեռուստաաստղը իր KimKardashianWest.com կայքում նորից որոշել է անդրադառնալ դրան:

«Ես համակերպվել եմ այդ հիվանդության հետ: Հիմա արդեն ես ոչինչ չեմ թաքցնում: Եթե բոլորը գիտեն իմ խնդրի մասին, ի՞նչ իմաստ ունի թաքցնել այն»- նշում է հայուհին:

Քիմը ցույց է տալիս իր աջ ոտքը, որի վրա երևում են բծեր:

Քիմի մոտ այդ հիվանդությունը 2010-ին են ախտորոշել, նա այն մորից ՝ Քրիս Ջեններից է ժառանգել:

«Ես փորձում եմ ինչ -որ ձևով պայքարել դրա դեմ դիետաների ու կորտիզոնի օգնությամբ: Ամեն գիշեր աջ ոտքիս կորտիզոն եմ քսում: Երբեմն բծեր են հայտնվում: Ես հույս ունեմ, որ ի վերջո կապաքինվեմ, բայց միևնույն ժամանակ ես ինձ ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կամ»,- նշել է հեռուստաաստղը:



© NEWS.am STYLE