17:03 1 սեպտեմբերի, 2016Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը օգոստոսի սկզբին իր երկրպագուներին հայտնեց, որ նոր ընտրյալ ունի: Իսկ այսօր՝ սեպտեմբերի 1–ին, նա տեղեկացրել է, որ այդ նույն խորհրդավոր տղամարդը ամուսնության առաջարկ է արել իրեն: Գոհարը սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել ռուսաստանյան օդանավակայաններից մեկից, բայց ծածկել է նրա դեմքը:
Գոհարը խոստովանել է, որ նախկին նշանածից բաժանվելուց հետո չէր հավատում, որ դարձյալ կգտնի իր երջանկությունը, բայց բախտը նրան նույնպես ժպտաց: Դիմահարդարը նաեւ նշել է, որ իր ընտրյալին ճանաչում է ավելի քան երեք տարի, պարզապես մինչ այդ նրանք լավ ընկերներ են եղել:
«Երբեք չէի հավատա, որ 2016-ի սեպտեմբերի 1–ին, երբ ես պատրաստվում եմ մեկնել մոլորակի ամենագեղեցիկ երկիրը (դիմահարդարը եկել է Հայաստան), ինձ ամուսնության առաջարկություն կանեն, իսկ ես կասեմ «այո»»,- գրել է Գոհարը: