Անդրեն՝ Daf BAMA Music Awards-ում տարած հաղթանակի եւ «Եվրատեսիլից» հայտնի երգչուհու հետ համագործակցության մասին

12:15   2 սեպտեմբերի, 2016

Օգոստոսի 27-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացավ Daf BAMA Music Awards-ը, որին Հայաստանից մասնակցում էին Անդրեն եւ Սիրուշոն: Հայ երգիչներն, ի դեպ, ձեռնուանայն չվերադարձան մրցույթից՝ համապատասխանաբար նվաճելով The Best Armenian Male Act եւ The Best Armenian Female Act անվանակարգերը:

«Ամիսների քվեարկության արդյունքում ես հաղթեցի The Best Armenian Male Act անվանակարգում, ինչի համար շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարկել էին իմ օգտին: Ինձ համար թե այս հաղթանակը, թե եվրոպական այդ խոշոր իրադարձությանը ներկա լինելը մեծ պատիվ էր, հատկապես, երբ ներկայացնում էի մեր երկիրը՝ Հայաստանը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Անդրեն:

Երգիչը համերգի ժամանակ կատարել է իր հայտնի «Հում-Հեյ» երգը: Մրցանակաբաշխության հանդիսատեսը շատ բուռն է ընդունել Անդրեի ելույթը:

#andre #dafbamamusicawards2016 #theBestArmenianMaleAct #hamburg

Видео опубликовано NEWS.am STYLE (@style.news.am)

«Հետաքրքիր էր, որ անգամ առանց հասկանալու երգի լեզուն այդքան ջերմ ընդունեցին կատարողին: Ես ուրախ եմ, որ, իսկապես, արժանացա գլխավոր մրցանակին՝ դա ինձ համար միշտ եղել է հանդիսատեսի սերն ու ջերմ ծափահարությունները»:

Ի դեպ, այս մրցանակաբաշխությանը ներկայացված էր նաեւ Ելենա Ռիստեսկան՝ Մակեդոնացի երգչուհի, որը «Եվրատեսիլ 2006»-ին մասնակցում էր «Ninanajna» հիթային երգով: Ելենան նաեւ ներկա է եղել Անդրեի՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայացած մենահամերգին: Երգչից հետաքրքրվեցինք, թե տասը տարի հետո ինչպիսին եղավ նրանց հանդիպումը.

«Շատ ջերմ հանդիպում էր՝ կարոտած եւ նոր ծրագրերի ակնկալիքով: Այժմ դեռ չեմ ցանկանում փակագծերը բացել, բայց սպասվում է նոր համագործակցություն: Նա եւս շատ լավ էր հիշում իմ՝ 2006 թվականի մենահամերգն ու բոլոր հույզերը: Հրաշալի ժամանակ անցկացրեցինք Համբուրգում: Նոր շփումները միշտ էլ բացում են նոր միջազգային դռներ: Հուսով եմ, որ այդ ամենը շուտով իրականություն կդառնա»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE