12:51 2 սեպտեմբերի, 2016Ռուսաստանում բնակվող հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը այս օրերին Երեւանում է։ Գոհարը Հայաստան գալու ճիշտ ժամանակն է ընտրել, քանզի այսօր երեւանյան տապը փոքր-ինչ մեղմացել է եւ հնարվորություն կտա դիմահարդարին պտտվել քաղաքում եւ հիանալ դրա գեղեցկությամբ։ Հենց երեկվանից Գոհարը ղուրս է եկել շրջելու՝ հասնելով Կասկադ։
«Իմ սիրելի Երեւան։ Որքան ջերմ, ուրախ եւ գեղեցիկ է ամեն ինչ այստեղ»,- լուսանկարը մեկնաբանել է 23-ամյա դիմահարդարը։
Հիշեցնենք, որ Հայաստան գալուց առաջ հենց օդանավակայանում Գոհարին ամուսնության առաջարկություն են արել։
«Երբեք չէի հավատա, որ 2016-ի սեպտեմբերի 1–ին, երբ ես պատրաստվում եմ մեկնել մոլորակի ամենագեղեցիկ երկիրը (դիմահարդարը եկել է Հայաստան), ինձ ամուսնության առաջարկություն կանեն, իսկ ես կասեմ «այո»»,- գրել է Գոհարը: