15:28 2 սեպտեմբերի, 2016Կարծես ոչ ոք չէր հավատում, որ Բրիթնին «կվերակենդանա», բայց փաստը մնում է փաստ. 34–ամյա երգչուհին իսկապես բեմ է վերադարձել:
Հանրահայտ երգչուհին ինը տարի չէր մասնակցում MTV Video Music Awards մրցանակաբաշխության արարողություններին, իսկ հիմա, օգոստոսի վերջին, կրքոտ ներկայացում է տվել:

Զարմանալի չէ, որ Բրիթնին հիմա մեծ պահանջարկ է վայելում։ Օրինակ նա զարդարելու է Marie Claire ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկն ու էջերը:
Երգչուհին, որը դաստիարակում է 10-ամյա Շոնին ու 9-ամյա Ջեյդենին, մայրական զգացմունքները իր կյանքի լավագույն մասն է անվանում:

«Որդիներս այդքան էլ չեն վշտանում, որ մեր ընտանիքում ամեն ինչ իդեալական չէ: Նրանք ինձ չեն դատապարտում: Նրանք գոհ են իմ հագուստից միայն այն դեպքում, եթե այն բեմական է, հետեւաբար նրանք գիտեն, որ ես աշխատանքի եմ գնում: Ես շատ ապրումներ եմ ունեցել ու հիմա ինձ լավ եմ զգում մենակ»- պատմել է Բրիթնին հարցազրույցում:

Հիշեցնենք, որ նրա որդու հարաբերությունները իրենց հոր՝ պարող Քեվին Ֆեդերլայնի հետ, ավարտվել էին ծնողների ամուսնալուծությունից հետո: Իսկ զույգի ամուսնական կյանքը երկու տարի էր տեւել: Մինչեւ Քեւինի հետ հանդիպումը երգչուհին ամուսնացած է եղել Ջեյսոն Ալեքսանդրի հետ, բայց այդ միությունը ընդամենը 55 ժամ էր տեւել:
Աղբյուրը՝ Daily Mail