Ռուսական երաժշտական ալիքի անդրադարձը Արամեի նոր տեսահոլովակին

15:43   2 սեպտեմբերի, 2016

NEWS.am STYLE-ի ընթերցողներին արդեն պատմել ենք ճանաչված երգիչ Արամեի եւ բելառուս երգչուհի Անժելիկա Ագուրբաշի նոր զուգերգի՝ «Было и прошло»-ի մասին։ Արամեն իր նոր աշխատանքը վերջացրել է դեռեւս պսակադրությունից առաջ։ Իսկ ահա սեպտեմբերին սպասվում է ստեղծագործության եւ դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան։

Видео опубликовано arameofficial (@arameofficial)

Բայց մինչ այդ Արամեն ցուցադրել է ռուսական MUSIC BOX եւ RU TV հեռուստաընկերության երաժշտական հաղորդումների անդրադարձը իր նոր աշխատանքին։

Նշենք, որ նոր զուգերգի եւ խոսքերի, եւ երաժշտության հեղինակը ռուսաստանաբնակ երգչուհի Աննա Հովներն է։

 



© NEWS.am STYLE