Հարաբերություններում ռոմանտիկան վերականգնելու հինգ միջոց

19:19   20 սեպտեմբերի, 2016

Սիրելի հակումներ

Հարաբերություններում ռոմանտիկան վերականգնելուն կօգնեն սիրելի կեսի հետաքրքրություններն ու հակումները: Փոքրիկ նվերները, ինչպիսիք են նոր կոմպակտ սկավառակը, գիրքը կամ համերգի, ներկայացման կամ մարզական խաղի երկու տոմսը: Առանց առիթի նման նվերը հավանաբար դուր կգա ամուսնուն եւ պատասխան արձագանք կառաջացնի: Բացի այդ, չարժե մոռանալ ծննդյան օրերի, տոների կամ հոբելյանների, ինչպես նաեւ զույգի համար նշանակալի օրերի նվերների մասին: Ժամանակ առ ժամանակ փոքրիկ անակնկալները կօգնեն հարաբերություններում վերականգնել խորհրդավորության մթնոլորտը:

Հաճելի մերսում

Ոտքերի, ուսերի հաճելի, լիցքաթափող մերսումը կամ մարմնի ամբողջական մերսումը աշխատանքային օրվա ավարտին հավանաբար դուր կգան երկրորդ կեսին: Ավելին, տարբեր հոտավետ յուղերի օգտագործումը կօգնի հանել սթրեսը եւ հոգնածությունը, կհանգստացնի եւ կվերադարձնի լավ տրամադրությունը: Այնուամենայնիվ, չարժե սեփական գործողությունների համար հատուկ պարգեւ սպասել: Դա ոչ միայն հարաբերություններին չի վերադարձնի ռոմանտիկան, այլեւ ապագայում մերսում կատարելու առաջարկի հետեւում ամուսինը կսկսի գաղտնի մոտիվներ փնտրել:

Հաճելի մանրուքներ

Փոքրիկ բացիկները եւ նվերները սիրելիին ավելի լավ կպատմեն ամենաքնքուշ զգացմունքների մասին, որովհետեւ դրանք միշտ ռոմանտիկայի մարմնացում են եղել: Էլեկտրոնային նամակները կամ հեռախոսային հաղորդագրություններն ի վիճակի չեն փոխանցել սիրելի մարդու հանդեպ ամբողջ ջերմությունը եւ քնքշանքը: Մեր ժամանակներում ձեռագիր նամակները, որ ուղարկվում են փոստով, շատ հազվագյուտ բան են դառնում: Այնուամենայնիվ, հենց դրանք են առավել ռոմանտիկը նամակ եւ հաղորդագրություն ուղարկելու բոլոր տարբերակներից:

Ուշադրության րոպեներ

Չարժե երկրորդ կեսին մշտապես հայտնել յուրաքանչյուր թերության մասին, որը նյարդայնացնում է: Որպեսզի ռոմանտիկան չկորի, անհրաժեշտ է հնարավորություն գտնել գոհացնելու երկրորդ կեսի փոքրիկ քմահաճույքները: Գրկախառնությունները եւ համբույրները կօգնեն ամրապնդել հարաբերությունները: Բացի այդ, քնքուշ բառերը երբեք չեն խանգարի, դրա համար ավելի լավ է հնարավորինս հաճախ իրար խոստովանել սեփական զգացմունքները:

Հաճելի խոսքեր

Հաճոյախոսությունները եւ գովեստները դուր են գալիս բացարձակապես բոլորին եւ չարժե դրանց մասին մոռանալ երկար տարիներ միասին ապրելուց հետո: Շատ հաճախ տարբեր պատճառներով գորշ առօրյայի եւ կենցաղային խնդիրների պատճառով ամուսինները դադարում են հիշել այն ամեն լավը եւ քնքուշը, որ ինչ-որ ժամանակ գրավում էր սիրելի մարդու մեջ: Այդ պատճառով ընկերների կամ ազգականների հետ հանդիպումների ժամանակ ավելի լավ է պատմել ամուսնու դրական հատկանիշների մասին: Դա կարելի է անել նաեւ հեռախոսով զրույցի ընթացքում, երբ սիրելի մարդն այդ պահին իբր պատահաբար կարող է լսել: Չէ որ յուրաքանչյուր մարդու համար կարեւոր է լսել, որ իրեն առաջվա նման սիրում են:


Աղբյուրը` Klubber



© NEWS.am STYLE