Ռուսական «Ձայնը» նախագիծ. Յուլիանա Մելքումյանը իր ելույթով ապշեցրել է ժյուրիին

10:02   3 սեպտեմբերի, 2016

Ռուսական Առաջին ալիքը մեկնարկել է «Ձայնը» նախագծի հինգերորդ եթերաշրջանը:

Այս անգամ ժյուրիում չկա Ալեքսանդր Գրադսկին, նրա փոխարեն վերադարձել է Լեոնիդ Ագուտինը՝ միանալով իր գործընկերներ Պոլինա Գագարինային, Դիմա Բիլանին ու Գրիգորի Լեպսին:

Մեկնարկած կույր լսումների ժամանակ ժյուրիի բոլոր անդամներին ապշեցրեց Յուլիանա Մելքումյանը՝ Սարատովից, որը կատարել է Օլգա Կորմուխինայի Путь երգը:

Հայուհու երգի ժամանակ շրջվեցին ժյուրիի բոլոր անդամները, բայց Յուլիանան Գրիգորի Լեպսին ընտրեց:



© NEWS.am STYLE