Ջարեդ Լետոն՝ Gucci Guilty բույրի գովազդում

17:25   3 սեպտեմբերի, 2016

Youtube-ում հայտնվել է նորձեւության հանրահայտ տան՝ Gucci-ի գովազդային նոր հոլովակը: Հոլովակում գլխավոր դերակատարը Thirty Seconds to Mars-ի 44-ամյա վոկալիստ Ջարեդ Լետոն է:

Ամերիկացի դերասան եւ ռոք երգիչը գովազդային արշավին մասնակցել է Gucci-ի կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միքելեի հրավերով:

«Ալեսանդրոն ջնջում է գենդերային հստակ սահմանները: Նրա հետ համարձակ ճամփորդության մեկնելը ուրախ եւ հետաքրքիր էր: Ինձ դուր եկավ նրա՝ մարդուն, այլ ոչ թե սեռը ներկայացնելու գաղափարը: Դա նշանակում է, որ պիտակներից ազատվելու ժամանակն է»,- հոլովակի վրա աշխատանքն այսպես է մեկնաբանել Ջարեդ Լետոն:

Կադրերից մեկում Լեթոն ժամանակ է անցկացնում երկու աղջիկների՝ մոդելներ Ջուլյա Հաֆսթրի եւ Վերա վան Էրփի հետ:

Նկարահանումները կատարվել են Վենետիկում:



© NEWS.am STYLE