Haute couture սմարթֆոններ մարտի 8-ի համար (ֆոտո)

19:06   7 մարտի, 2013

Իտալական Perla Penna ոսկերչական տունը ցուցադրել է սմարթֆոնների Caviar Amore կանացի հավաքածուն:

Ըստ Bornrich.com-ի, նոր հավածաքուն նվիրված է մարտի 8-ին եւ նախատեսված է բացարձակապես կանանց համար: Այն 4 մոդել ունի. AmoreRosa, AmoreScarlatto, AmoreMirtillo, AmoreAngelo: Յուրաքանչյուր սարքը պատրաստվում է ձեռքով, թողարկվում է սահմանափակ օրինակով եւ ուղեկցվում հատուկ հավաստագրով: Շարքի ստեղծման դիզայներական մտքի աղբյուրը 2013 թվականի խորհրդանիշ օձն է: Յուրաքանչյուր մոդելի համար իր երանգով զարդարված հազվագյուտ անակոնդայի կաշին համադրվում է տարբեր գույնի ոսկու հետ:

Caviar Amore հավաքածուի սմարթֆոնի արժեքը տատանվում 4400-4600 դոլարի սահմաններում:



© NEWS.am STYLE