12:29 21 հոկտեմբերի, 2012Բրիտանական երգչուհի Ադելը ու նրա զուգընկեր երգիչ Սայման Կոնեցկին շաբաթ օրը երեխա են ունեցել: Ինչպես հաղորդել է The Daily Mail-ը, Ադելի ներկայացուցիչը հրաժարվել է այդ ուրախալի իրադարձության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ, սակայն երգչուհու ծանոթներն ու ընկերները հավաստիացնում են, որ ծնողներին երեխայի լույս աշխարհ գալը անչափ ուրախացրել է:
«Իր հղիության մասին Ադելը մամուլին արդեն տեղեկացրել էր.Ուրախ եմ ձեզ հայտնել, որ մենք սպասում ենք մեր երեխայի ծննդին: Ցանկանում եմ, որ այս լուրը ինձնից լսեք: Մենք շատ երջանիկ ենք, բայց խնդրում եմ գոնե այս ժամանակահատվածում հարգել մեր անձնական կյանքի իրավունքը: Միշտ ձեր Ադել »:
Նշենք, որ Ադելն ու Սայմանը սկսել են հանդիպել անցյալ ամռանը, իսկ այս տարի արդեն ապրում են միասին: Սայմանը նախկին կնոջից` Կլարի Ֆիշերից, ունի հնգամյա դուստր, իսկ Ադելի ծնված երեխան առաջնեկն է: