Մել Գիբսոնը, Սիլվեսթր Սթալոնեի դուստրը, «Գահերի խաղ»-ի աստղ Սոֆյա Թյորները՝ «Խղճի մտոք» ֆիլմի պրեմիերային

12:12   5 սեպտեմբերի, 2016

Վենետիկի 73-րդ կինոփառատոնը գագաթնակետին է: Երեկ տեղի է ունեցել Մել Գիբսոնի նոր՝ «Խղճի մտոք» ֆիլմի պրեմիերան (Hacksaw Ridge – պատերազմի հերոս, Պատվո մեդալի արժանացած շարքային Դեսմոնդ Թ. Դոսսի իրական պատմությունը: Իր կրոնական համոզմունքներից ելնելով նա հրաժարվել է  զենք կրել եւ հակառակորդին սպանել, ինչի պատճառով տեղափոխվել է բուժմաս)։ Ֆիլմի հիմքում իրական իրադարձություններ են։

Կարմիր գորգին փայլել են ֆիլմի հերոսները՝ Էնդրյու Գարֆիլդը եւ Թերեզա Փալմերը:

Հայտնվել է նաեւ ռեժիսոր Մել Գիբսոնը՝ բավական բարձր տրամադրությամբ:

Ժապավենի ցուցադրությանը հյուրի կարգավիճակով ներկ էր Սոֆյա Թյորները՝ «Գահերի խաղ»-ի աստղը։

Հյուրերի թվում է եղել նաեւ Սիլվեսթր Սթալոնեի 18-ամյա դուստրը՝ Սիսթինը:

 

Աղբյուրը՝ Daily MailJust Jared

Լուսանկարները՝ Just Jared, WireImage, Rex, Getty



© NEWS.am STYLE