Բացիկներ Մանոլո Բլանիկից, Փոլա Սմիթից եւ Օռլա Կիլիից (ֆոտո)

18:41   7 մարտի, 2013

Դիզայներներ Մանոլո Բլանիկը, Փոլա Սմիթը եւ Օռլա Կիլին սեփական բացիկներն են ստեղծել, որոնց վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է սկսնակ նկարիչների օգնության հիմնադրամին:

Buro 24/7-ը նշում է, որ դիզայներական բացիկները վաճառքի են հանվելու լոնդոնյան Արվեստների թագավորական քոլեջում (Royal College of Art's): Ցուցահանդես-վաճառքի այցելուները կարող են ծանոթանալ նաեւ քոլեջի ուսանողների, պրոֆեսիոնալ նկարիչների եւ այլ դիզայներների ստեղծագործություններին: Յուրաքանչյուր էսքիզի, գծանկարի, գեղանկարի կամ քանդակի հակառակ կողմում հեղինակի ստորագրությունն է: Երեկույթի հանրահայտ մասնակիցների շարքում են լուսանկարիչ Դեվիդ Բեյլին, ռեժիսոր Մայք Լին եւ նկարիչ Ջուլիան Օպին:

Ցուցահանդեսը բացվելու է մարտի 14-ին, իսկ դիզայներական բացիկները հնարավոր կլինի ձեռք բերել մարտի 23-ից: 



© NEWS.am STYLE