Քլոե Մորեց vs Քիմ Քարդաշյան. Ես չէի ուզում ուշադրության արժանացնել Քիմին

17:27   6 սեպտեմբերի, 2016

Դերասանուհի Քլոե Մորեցը վերջերս բաժանվել է իր բոյֆրենդ Բրուքլին Բեքհեմից, ու ըստ երեւույթին, որպեսզի իր մասին չմոռանան՝ որոշել է Hollywood Reporter–ին տված հարցազրույցում անդրադառնալ Քիմ Քարդաշյանի հետ իր վաղեմի գժտությանը:

Հիշեցնենք, որ գարնանը Քիմի մերկ լուսանկարները մեծ աղմուկ էին բարձրացրել մամուլում: Մի քանի հանրահայտ մարդիկ անմիջապես քննադատել էին լուսանկարները:

Մերկ լուսանկարներին արձագանքել էր նաեւ դերասանուհի Քլոե Մորեցը:

«Քիմ Քարդաշյան, ես անկեղծորեն հույս ունեմ, որ դու հասկանում ես, թե երիտասարդ կնոջ համար ինչ կարեւոր է գիտակցել, որ նպատակներին կարելի է հասնել նաեւ առանց մարմինն ցուցադրելու: Հսկայական տարբերություն կա, երբ դու որպես հանրահայտ մարդ քեզ հարգելու առիթ ես տալիս ու երբ դու քեզ ամաչեցնելու առիթ ես տալիս»,- գրել էր դերասանուհին իր միկրոբլոգում:

«Ողջունե՛նք Քլոե Գրեյս Մորեթցին, որին ոչ ոք չգիտեր մինչեւ այս պահը: Ի դեպ Nylon ամսագրում քո լուսանկարով շապիկը բավականին գեղեցիկ է ստացվել»,- պատասխանել էր Քարդաշյանը:

Իսկ հիմա պարբերականի լրագրողի հետ զրույցում 19-ամյա դերասանուհին հայտնել է.

«Ես չէի ուզում ուշադրության արժանացնել Քիմին: Կարծում եմ, որ ուշադրություն եմ դարձրել մարդկանց, որոնք արժանի չեն դրան: Ինչ–որ իմաստով ես զղջում եմ, որ արձագանքել եմ այդ լուսանկարին, չնայած ես ամենեւին չեմ զղջում այն մասին, ինչ գրել եմ»:



© NEWS.am STYLE