Bvlgari-ի զարդերի նոր հավաքածուն (ֆոտո)

19:36   7 մարտի, 2013

Իտալական Bvlgari ոսկերչական տունը թողարկել է 600 զարդից կազմված նոր հավաքածուն, որից յուրաքանչյուրը ներկայացված է եզակի օրինակով:

Ըստ The Jewellery Editor-ի, High Jewellery Collection հավաքածուի յուրահատուկ ոսկերչական զարդերը պատրաստված են բացառիկ թարկարժեք քարերից: Յուրաքանչյուր զարդի պատրաստման համար ծախսվել է 6 ամսից մինչեւ մեկ տարի: Բոլոր զարդերն իսկական արվեստի գործ են: Հավաքածուի մարգարիտներից մեկը, որը կուրախացնի ոսկերչական արվեստն արժեւորողներին, դեղին ոսկուց պատրաստված մանյակն է՝ 55,45 կարատի տանզանիտով, ադամանդներով, զմրուխտներով եւ փիրուզով:

Նոր հավաքածուի շնորհանդեսը նախանշված է մարտի 8-ին:



© NEWS.am STYLE