Գիրության առաջացման հոգեբանական պատճառը

20:21   24 սեպտեմբերի, 2016

Դուք ի՞նչ կասեիք, եթե լսեիք, որ գիրությունը ագահության նշան է: Մեծ մասը հավանաբար չէր համաձայնի այդ ձեւակերպման հետ: Չէ որ մեզանից յուրաքանչյուրին հայտնի են շատ «ծանրակշիռ» մարդիկ, որոնք այնպիսի հատկանիշներ ունեն, ինչպիսիք են բարությունը եւ առատաձեռնությունը: 

Բայց եկեք «ագահություն» բառը դիտարկենք ոչ թե բարոյականության տեսանկյունից, այլ փորձենք բացատրել նրա էությունը: Ըստ էության, ագահությունը ինչ-որ բանից չբաժանվելու ցանկությունն է, չնայած մարդը դրանից շատ ունի: 
Մեր կյանքն այնպես է կառուցված, որ մենք մշտապես ինչ-որ բան ստանում ենք եւ ինչ-որ բան տալիս. նման ինքնատիպ էներգափոխանակություն է. ներշնչում-արտաշնչում, աշխատանք-հանգիստ, փող ստանալ-գնումներ եւ այլն:

Սննդի եւ օդի հետ մենք էներգիա ենք ստանում, որը հետագայում անհրաժեշտ է փոխակերպել (տալ) ինչ-որ գործունեության` ֆիզիկական, մտավոր, հուզական եւ այլն: Եվ այստեղ շատ կարեւոր է հետեւել էներգիա ստանալու եւ տալու միջեւ հավասարակշռությանը: 

Ավելորդ քաշի պատճառները թաքնված են այդ հավասարակշռության խախտման մեջ. մենք անհամեմատ ավելի շատ ենք ստանում, քան տալիս ենք: Մարդու օրգանիզմը, չգիտես ինչու, սկսում է պահուստներ կուտակել: Իսկ ինչի՞ համար: Արժե մտածել: 
Գուցե ձեր կյանքի ինչ-որ ոլորտում շեղում կամ արգելակում է առաջացել: Միաժամանակ, որքան էլ տհաճ լինի ձեզ համար, դուք չեք փորձում որեւէ բան փոխել եւ ինչ-որ կերպ շտկել տվյալ իրավիճակը: Դուք չեք փորձում ձեր էներգիան, ժամանակը, ներքին ռեսուրսները տալ, որպեսզի շտկեք առկա իրավիճակը, այսինքն դուք ագահություն եք անում, նշանակում է` հոգեբանական նախադրյալներ են առաջանում ավելորդ քաշի խնդրի առաջացման համար: 

Ոչ միշտ է, որ կալորիաների հստակ վերահսկողությունը եւ կանոնավոր կերպով մարզասրահ այցելելը կարող է մարդուն ազատել ավելորդ կգ-ներից: Չէ որ օրգանիզմի էներգետիկ հավասարակշռությունը չի կարող հանգեցվել միայն մեկ սխեմայի. կերար-շարժվեցիր:

Անհրաժեշտ է կյանքը դիտարկել իր բոլոր դրսեւորումներում: 

Նայեք այն մարդկանց, որոնք իրենց եւ շրջապատող աշխարհի հետ ներդաշնակության մեջ են ապրում. նրանք գործնականում միշտ լավ տրամադրություն ունեն, շատ պլաններ, նրանք լի են էներգիայով, նրանց շատ բան հետաքրքիր է: Ամենից հաճախ նման մարդիկ լիովին նորմալ կազմվածք ունեն: Նույնիսկ եթե նրանցից ինչ-որ մեկին նիհար չես կոչի, միեւնույն է` նրա կազմվածքը գեղեցիկ է եւ ավելորդ քաշի զգացողություն չի առաջացնում: 
Իսկ եթե մարդու գիրությունն աչքի է զարնում, տհաճ է շրջապատողների համար, ուրեմն ամենայն հավանականությամբ ավելորդ քաշի հետ կապված հոգեբանական խնդիրներ կան:

Այդ մարդը հավանաբար վախենում է բաժանվել ինչ-ոչ բանից` կյանքի սովորական դրվածքից, իրենց սպառած հարաբերություններից, արդեն ձանձրացնող աշխատանքից, վնասակար սովորույթներից եւ այլն: Նման մարդը վախենում է որեւէ նոր բան սկսել, փոխվել. իսկ եթե չստացվի՞: Այդ պատճառով էներգիան, որ դրսից գալիս է, ելք չի գտնում եւ կուտակվում է ավելորդ կգ-ների տեսքով: 

Եթե ուզում եք սլացիկ լինել, նախ եւ առաջ պետք է վերացնեք ավելորդ քաշի գլխավոր պատճառը` «ագահությունը»` այն դրսեւորմամբ, որի մասին խոսել ենք: 100 տոկոսով իրացրեք ձեր ներուժը եւ ձեր գիրությունից հետք չի մնա: Զբաղվեք ստեղծագործելով, պլաններ կառուցեք եւ իրականացրեք դրանք, ձեր մեջ նոր պլաններ եւ տաղանդներ հայտնաբերեք եւ իրացրեք դրանք: Առատաձեռնորեն ձեր հույզերը նվիրեք մտերիմներին եւ ընկերներին, օգնեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, ապրեք լիարժեք, վառ կյանքով, այդ դեպքում ավելրոդ կգ-ները ձեզ չեն դիպչի: 


Աղբյուրը` Otvetnavse.com



© NEWS.am STYLE