Քիմ Քարդաշյանը ցնցել է իր բաց զգեստով Քանյե Ուեսթի համերգի ժամանակ

13:15   7 սեպտեմբերի, 2016

Այսօր երեկոյան Քանյե Ուեսթի Yeezy Season 4 նոր հավաքածուի ցուցադրությունն է ծրագրված Նյու Յորքում մեկնարկող Նորաձեւության շաբաթվա շրջանակում: Նրա հավաքածուի ցուցադրությանը ներկա կլինեն Քլոեն, Քրիս Ջենները, Քենդալը, Քայլին, եւ իհարկե նաեւ Քիմը՝ դստեր՝ Նորթի հետ, որոնք արդեն աչքի են ընկել Նյու Յորքում իրենց արծաթափայլ հագուստով: 

Քիմը երեկ ցերեկը բոլորին ապշեցրել էր իր ցելոֆանե երկարաճիտ կոշիկներով՝ Քանյե Ուեսթի հավաքածուից: 

Երկու օր առաջ Քանյեն լեփ լեցուն Madison Square Garden–ում համերգ էր տվել, որին ներկա էին նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը ու դուստրը։ Իսկ երեկ Ուեսթը նորից ելույթ է ունեցել Madison Square Garden–ում։

Քիմը ցնցել է նոր հագուստով, որի տակից թափանցում էր հայուհու կուրծքը: 

Ո՞ւմ հավաքածուից էր այդ զգեստը: Ճի՛շտ է, Քանյե Ուեսթի Yeezy Season 4 նոր հավաքածուից: 

Քիմը՝ համերգի ժամանակ Յոկո Օնոյի հետ 

Քիմը, Քենդալը, Քայլին, Ջոան Սմոլսը, Արիանա Գրանդեն

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI, Shutterstock, Rex



© NEWS.am STYLE