Ինչպե՞ս շպարվել աշնանը. դիմահարդար Աղավնի Պետրոսյանի խորհուրդը

15:05   7 սեպտեմբերի, 2016

Ցանկացած եղանակ թելադրում է իր նորաձեւությունը՝ կապված թե հագուստի, դե դիմահարդարման հետ:

Աշնանային նորաձեւ թրենդների մասին արդեն խոսել ենք դիզայներ-ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ. Իսկ ինչպե՞ս դիմահարդարվել աշնանը: Թեմայի շուրջ զրուցեցինք դիմահարդար Աղավնի Պետրոսյանի հետ.

«Նախ եւ առաջ՝ բոլորն էլ ցանկանում են, որ իրենց մաշկը հարթ լինի, դրա համար պետք է մաշկին համապատասխան երանգ ընտրել, որը կթարմացնի դեմքը, ոչ թե կփակի այն, այնուհետեւ արդեն կարելի է շպարվել աշնանային չեզոք (nude) երանգների մեջ»:

Դիմահարդարը խորհուրդ չի տալիս ցերեկվա ժամերին կրել առատ դիմահարդարում.

«Աչքերը պետք չէ շպարել երեկոյան ստվերաներկերով. պետք է թեթեւ շպարվել: Արեւի շողերի տակ առատ դիմահարդարումը շատ ծանր է նայվում, իսկ երեկոյան՝ 6-ից հետո, արդեն կարելի է աշխատել ավելի կոնտրաստային գույների հետ: Կարելի է օգտագործել աշնանային գույներ, օրինակ՝ շատ նորաձեւ համարվող տաք վարդագույն երանգը»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE